Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ամա­նո­րի գի­շե­րը դի­մա­վո­րե­լու են ե­կե­ղե­ցում

Ամա­նո­րի գի­շե­րը դի­մա­վո­րե­լու են ե­կե­ղե­ցում
08.12.2020 | 01:26

Այս տա­րի Ա­մա­նո­րը դի­մա­վո­րե­լու ենք ա­ռանց տո­նա­ծա­ռի, ա­ռանց տո­նա­կան լույ­սե­րի ու զար­դա­րանք­նե­րի։ Ի­րար տուն գնալ-գա­լու-շնոր­հա­վո­րե­լու ա­վան­դույ­թը օ­րա­կար­գից դուրս կգա։ Տո­նա­կան երգ ու ե­րաժշ­տու­թյու­նը կբա­ցառ­վի, հա­մե­նայն դեպս, հան­րա­յին վայ­րե­րում։ Հա­յաս­տա­նի փոք­րիկ քա­ղա­քա­ցի­նե­րին, սա­կայն, դժ­վար կլի­նի բա­ցատ­րել՝ ին­չու՞ այ­ցի չեն գա­լիս Ձմեռ պապն ու Ձյու­նա­նու­շը, կա­րիք էլ չկա նրանց զր­կե­լու Ա­մա­նո­րյա հե­քիա­թից։ Հան­գս­տյան օ­րեր նույն­պես լի­նե­լու են, ու շա­տե­րը նա­խընտ­րում են անց­կաց­նել այն տնից դուրս՝ միա­նա­լով զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջար­կած ա­մա­նո­րյա տուր-փա­թեթ­նե­րին։


«Best Friends Tour» զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր-տնօ­րեն ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ի­րենք այ­լընտ­րան­քա­յին փա­թեթ են ա­ռա­ջար­կում։ Ա­մա­նո­րի գի­շե­րը դի­մա­վո­րե­լու են ե­կե­ղե­ցում. Գյում­րու Սուրբ Աստ­վա­ծա­ծին Մայր ե­կե­ղե­ցում (Սուրբ Յոթ Վերք) կմաս­նակ­ցեն պա­տա­րա­գի, այ­նու­հետև Նռօրհ­նե­քի կար­գին։ «Կազ­մա­կեր­պե­լու ենք նաև քա­ղա­քա­յին էքս­կուր­սիա, թան­գա­րան­նե­րը մեր խնդ­րան­քով այդ օ­րե­րին կբա­ցեն ի­րենց դռ­նե­րը, կլի­նի պոե­զիա­յի, դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան ե­րե­կո, կի­նո­դի­տում, կայ­ցե­լենք Գյում­րու մեր­ձա­կայ­քում գտն­վող պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­ներ, ե­կե­ղե­ցի­ներ»։ Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ե­րե­խա­նե­րի հա­մար Ձմեռ պապ ու Ձյու­նա­նիշ միա­նա­շա­նակ լի­նե­լու են, հյու­րա­նոցն ու­նի խա­ղա­սե­նյակ, որ­տեղ կազ­մա­կերպ­վե­լու է ման­կա­կան մի­ջո­ցա­ռում։


«Best Friends Tour»-ը իր տաս­նա­մյա գոր­ծու­նեու­թյան մեջ ա­ռաջին ան­գամ է նոր տա­րին անց­կաց­նում Հա­յաս­տա­նում։ Ըն­կե­րու­թյան տնօ­րենն ա­սում է` գնե­րը բարձր են դր­սի հա­մե­մատ։ Այս տա­րի, սա­կայն, պա­տե­րազմն ու մեր կրած կո­րուստ­նե­րը թե­լադ­րե­ցին այս ձևա­չա­փը. Ա­մա­նո­րը պետք է սկ­սեն ա­ղոթ­քով։
«Մեր քա­ղա­քա­ցի­նե­րին գրա­վու՞մ է հան­գս­տի այս կեր­պը» հար­ցին ի պա­տաս­խան Դա­վիթ Բա­բա­յանն ա­սաց, որ հե­տաք­րք­րու­թյու­նը մեծ է, բայց շա­տերն էլ կա­մու­կա­ցի մեջ են. «Չգի­տեն՝ վաղն ի­րենց հետ ինչ կա­րող է լի­նել։ Մենք հաս­կա­նում ենք ու սպա­սում։ Ինչ­քան օ­րե­րը մո­տե­նան, այն­քան պա­հան­ջար­կը կմե­ծա­նա»։


Տա­րին զբո­սաշր­ջու­թյան հա­մար նպաս­տա­վոր չէր, ա­մա­նո­րյա փա­թեթ­նե­րը կա­րո՞ղ են օգ­նու­թյուն լի­նել զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար. այս հար­ցին մեր զրու­ցա­կի­ցը պա­տաս­խա­նում է. «Դա փոր­ձու­թյուն էր, որ պետք է հաղ­թա­հա­րել, հա­մե­նայն դեպս, փա­թե­թը, որ մենք ա­ռա­ջար­կում ենք բյու­ջե­տա­յին է, այ­սինքն, շա­հույ­թը քիչ է, բայց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մեր հայ­րե­նա­կից­նե­րին մատ­չե­լի գնե­րով ի­րենց հան­գիս­տը կազ­մա­կեր­պե­լու։ Միակ լավ բա­նը այս տա­րի այն էր, որ սկ­սե­ցինք ճա­նա­չել մեր եր­կի­րը, զար­գա­ցավ ներ­քին տու­րիզ­մը»։
Ե­կող տար­վա հա­մար Դա­վիթ Բա­բա­յա­նը կան­խա­տե­սում է՝ դե­պի Հա­յաս­տան զբո­սաշր­ջա­յին հոս­քը քիչ չի լի­նի, Ար­ցա­խում մի փոքր կպա­կա­սի. «Հա­յաս­տանն ու­նի հա­րուստ մշա­կույթ ու աշ­խար­հին շատ բան կա­րող է ցույց տալ. տա Աստ­ված, ա­մեն ինչ լավ լի­նի, կա­րո­ղա­նանք ա­զատ ե­լու­մուտ ու­նե­նալ նաև Ար­ցախ»։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 80660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ